Հասարակություն

Հրդեհ Վաղարշապատում. տարհանվել է 7 քաղաքացի

Հրդեհ Վաղարշապատում.  տարհանվել է 7 քաղաքացի

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։23-ին, մարվել՝ 07։39-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը և հյուրասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով․ փրկարարները շենքից տարհանել են 7 քաղաքացու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական