«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայտարարություն է տարածել.
«Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 6-ին գիշերվա ժամը 05:30-ից 06:00-ի սահմաններում տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել աղբահանության աշխատանքներ Սարյան և Արամի փողոցներում։
Հայտնում ենք նաև, որ առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ի միջակայքում վերոնշյալ հասցեներում կատարվել են աղբահանության ամբողջական աշխատանքները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար և հայտնում, որ խնդիրը ներկայումս լիովին լուծված է»։