Հասարակություն

Հրդեհ՝ Խնձորեսկ գյուղի տներից մեկում

Հրդեհ՝ Խնձորեսկ գյուղի  տներից մեկում

Օգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին:

Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 50 քմ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական