ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է նախատեսում Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հետ, որի ղեկավարած «Տաշիր գրուպին» է պատկանում ՀԷՑ-ը։
«ՀԷՑ-ը իր կանոնադրությամբ երեք կառավարման մարմին ունի՝ ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը և գործադիրը։ Այս նշանակմամբ՝ գործադիր կառավարման բոլոր լիազորություններն անցել են ինձ, և մյուս երկու կառավարման մարմինները՝ ըստ էներգետիկայի մասին օրենքի, իրենց որոշումները պետք է համաձայնեցնեն ինձ հետ։ Այսինքն՝ որոշակի աշխատանքային կարգի հարց կա, և միակ պաշտոնյան, ում հետ պիտի այդ մասով աշխատանքային զրույց ունենանք այսօր, տնօրենների խորհրդի նախագահն է։ Չգիտեմ՝ տեղում է, թե ոչ, պիտի այսօր փորձենք աշխատել»,- ասել է նա։