Հասարակություն

Մի շարք հասցեներ այսօր ջուր չեն ունենա

Մի շարք հասցեներ այսօր ջուր չեն ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում առկա խնդիրներով պայմանավորված հուլիսի 21-ին՝ ժամը 12։30-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 12։30-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր և Ջրառատ համայնքների ջրամատակարարումը։

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 13։00-21։00-ն կդադարեցվի ք. Եղեգնաձոր՝ Սպանդարյան, Սպանդարյան նրբ., Ա. Խաչատրյանի, Լևոնյան, Լևոնյան նրբ., Իսակովի, Չարենցի, Ն. Մշեցու, Գլաձորյան, Գլաձորյան 2 նրբ., Գլաձորյան 3 նրբ., Տեր-Առաքելյանի, Թամանցիների, Մուրացանի Նոր Ավան, Թամանցիների 1, 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը։

Ժամը 12։30-18։00-ն կդադարեցվի ք. Բերդ՝ Սարալանջ, Ադամյան, Տավուշի, Գետափնյա, Խաղաղության, Մ. Խորենացու, Եղիշե փողոցների, ժամը 12։00-15։00-ն կդադարեցվի ք. Արմավիր՝ Սայաթ-Նովա 1-1/35, 1/Ա-8Ա շենքերի, Գործարանային փողոցի ջրամատակարարումը։

Ժամը 11։10-15։00-ն կդադարեցվի Լճաշեն գյուղի ջրամատակարարումը։

Ժամը 11։00-14։00-ն կդադարեցվի Նոր Արեշ 50 փողոցի ջրամատակարարումը։

Ժամը 10։30-18։00-ն կդադարեցվի ք. Սևան՝ Խ. Աբովյան, Վ. Տերյան, Ղ. Ալիշան փողոցի, Սայաթ-Նովայի 22-26 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը։

Ժամը 10։00-16։00-ն կդադարեցվի ք. Բերդ՝ Քարաշենի փողոցի ջրամատակարարումը։

Ժամը 10։00-14։00-ն կդադարեցվի Սիսավան, Արալեզ, Ոսկետափ գյուղերի ջրամատակարարումը։

Բացի այդ, այսօր մինչև հուլիսի 21-ը՝ 14։00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական