Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ. Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։
«Նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում», – հայտնում են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան էր ահազանգել ձերբակալությունների մասին՝ հայտնելով. «Ինձ են դիմել Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում»։