Հասարակություն

ՀԷՑ-ը դատի է տվել ՏԿԵ նախարարությանը

ՀԷՑ-ը դատի է տվել ՏԿԵ նախարարությանը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատի է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

ՀԷՑ-ը պահանջում է դատարանից պարտավորեցնել ՏԿԵ նախարարությանը ձեռնպահ մնալ ՀԾԿՀ հաղորդում ներկայացնելուց։

Նշենք, որ ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԷՑ-ի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու և նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ։

ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Նման հաղորդում ներկայացնելու իրավունք տրվեց նախարարությանը վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններով՝ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԷՑ-ը ազգայնացնելու նպատակի մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական