3 անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է վարչական վերահսկողության ու բացակայության արգելքի։
Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է անօրինական միգրացիա կազմակերպելուն օժանդակելու համար և կալանավորվել էր անցած ուրբաթ: Սկզբում նա 8 ամսական դստեր հետ տեղափոխվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ապա այնտեղից՝ հիվանդանոց։