Հասարակություն

Դիպլոմը ստանում ենք, հետո գնում ենք, հասկանանք՝ ոնց ենք սովորելու այդ մասնագիտությունը. Նիկոլ Փաշինյան

Դիպլոմը ստանում ենք, հետո գնում ենք, հասկանանք՝ ոնց ենք սովորելու այդ մասնագիտությունը. Նիկոլ Փաշինյան

Մեր կրթական համակարգի ամենամեծ խնդիրներից է, որ սկզբից գնում են, դիպլոմն ստանում, հետո գնում են, հասկանան՝ ոնց են սովորելու այդ մասնագիտությունը գործնականում։ 

«Մարդը դիպլոմն ստացավ, առնվազն կրտսեր մասնագետի մակարդակի պետք է այդ հմտությունն ունենա, որ ցանկացած հիմնարկ այդ դիպլոմը տեսնելիս լրացուցիչ չմտածի՝ տանեմ, տեսնես կարող է, թե չէ»,- ասել է վարչապետը։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մասնավոր ընկերությունները իրենց առանձին ուսուցման կենտրոններն են ձևավորել, որը հնարավորություն չի տալիս այն արդյունավետությունն ապահովել, ինչը կլինի պետության հետ համագործակցության արդյունքում։ 

«Մենք ուզում ենք, որ մասնավորի մասնագետների դասավանդումը նաև լինի, որպեսզի գործնական հմտությունների ուսուցում լինի։ Ուզում ենք, որ կրթական ծրագրերի բովանդակությունը մասնավորի հետ համատեղ նախագծվի, որպեսզի հենց այն հմտություններն ուսուցանենք, որ հետո, օրինակ, իրենք իրենց ուսուցման կենտրոններում 6 ամիս ուսուցանում են նոր աշխատանք սկսող մասնագետներին»,- ասել է Անդրեասյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական