Հասարակություն

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում

Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» մեղադրանք. հայտնում է նրա պաշտպանության խորհուրդը՝ այն որակելով ակնհայտ անհիմն։

«Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում:

Միաժամանակ, ստեղծված իրավիճակում աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում: Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»,- ասված է նրանց հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական