Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 198,45 քմ մակերեսով մասնաշենքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 44 միլիոն 121 հազար դրամ է: