Հասարակություն

Դիլիջանում ճոպանուղի կկառուցվի

Դիլիջանում ճոպանուղի կկառուցվի

Հայաստանի և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև կստորագրվի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի վարկային համաձայնագիրը. կառավարությունը հավանություն տվեց նախագծին։ 

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի զբոսաշրջային 20 ուղղություններից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս և Եղեգիս քաղաքներում։

Ծրագրի ընդհանուր արժեքը 120 մլն 500 հազար եվրո է, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է։ 

Կկառուցվի ճոպանուղի՝ Դիլիջանի կենտրոնը կապելով Թախտա թաղամասի հետ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական