Հասարակություն

Վաղարշապատի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին

Վաղարշապատի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին

Կառավարության որոշմամբ, վաղաժամկետ դադարեցվել են Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Դիանա Գասպարյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել վայր դնելու մանդատը որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։

«Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները իր 2025 թվականի մայիսի 27-ի հրաժարականի դիմումի համաձայն վաղաժամկետ դադարելու հանգամանքից ելնելով՝ համայնքի ավագանին ս․թ․ 9-ի թիվ 75-Ա որոշմամբ սահմանել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ՝ ս․թ․ հունիսի 12-ին, ժամը 17․00-ին։ Համայնքի ավագանու նիստը սահմանված ժամկետում հրավիրվել է, սակայն իրավազորության բացակայության պատճառով չի կայացել։

Նույն օրակարգով ավագանու ս․թ․ հունիսի 25-ին հրավիրված նիստը  իրավազորության բացակայության պատճառով նույնպես չի կայացել, ինչը առաջացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմք»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական