Հասարակություն

Դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում

Դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում

Սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը:

Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով սեպտեմբերի 6-ից սկսվել է հեծանիվների մատակարարումը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին և վարժարաններին:

Սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ հեծանիվները բաշխվել են հետևյալ մարզերի դպրոցներին՝ Արմավիր (198 հատ), Արագածոտն (168 հատ), Կոտայք (138 հատ), Վայոց ձոր (68 հատ) Գեղարքունիք (194 հատ): Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը ՀՀ մյուս մարզերում շարունակվում է:

Մրցաշարն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև: Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական