Հասարակություն

Հրազդանում բախվել են ավտոմեքենաներ, 7-ամյա երեխան հոսպիտալացվել է

Հրազդանում բախվել են ավտոմեքենաներ, 7-ամյա երեխան հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Մ. Շ.), Honda (վարորդ՝ Ա. Ա.) և Volkswagen (վարորդ՝ Հ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Honda մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ. Գ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական