Հասարակություն

Քրեական վարույթ՝ Բելառուսի դեսպանատան մոտ ակցիայի առթիվ

Քրեական վարույթ՝ Բելառուսի դեսպանատան մոտ ակցիայի առթիվ

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի և կողմնակիցների՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ բողոքի ակցիայի շրջանակներում ձվեր նետելու առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

«Հայաստանի, հայ ժողովրդի դեմ Լուկաշենկոյի անհարգալից հայտարարությունների առթիվ Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց նախօրեին անցկացված ակցիայի պատճառով ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայաստանյան իրականության մասին։

Հրաժարվել եմ հանդիպել ոստիկանության աշխատակցի հետ և հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք՝ Բաբաջանյանն ու կողմնակիցները ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ են նետել դեսպանատան շենքի ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական