Ժ․17։05-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Նորք Մարաշի գերեզմանատան մոտակայքում թանձր ծուխ է նկատվում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 2 հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ Գյուրջյան փողոցի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում են փաթեթավորված տոլեր»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրականացվում են հրշիջման աշխատանքներ։ Հրդեհը մեկուսացվել է։
Հայկ Մագոյան