«Միակ թաղամասը կամ հատվածը, որին մեքենաներով հասանելիություն չկա, Ալավերդու Սանահին կայարան թաղամասն է». այսօր գործադիրի նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով աղետի գոտու տարածքում ենթակառուցվածքների վիճակը։
Նրա խոսքով՝ Քարկոփի պարագայում թեև կամուրջը վերանորոգված չէ, բայց Ախթալայի կամուրջը կա, ուղղակի ճանապարհը մի քիչ երկար է․ «Միակ տարածքը, որին մեքենայի հասանելիություն չկա, Սանահին թաղամասն է, որտեղ այս պահին մետաղական կամուրջ է հավաքվում՝ նախատեսված մեքենաների և հետիոտի համար»,- ասաց Սանոսյանը՝ վստահեցնելով, որ դա բավականին լավ կառույց է լինելու և պատրաստ կլինի մինչև օգոստոսի վերջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարեց ավելի ակտիվացնել աշխատանքները հատկապես վթարային շենքի բնակիչների հարցը լուծելու համար՝ նկատելով, որ շուտով ձմեռ է, և պետք է խնդրին լուծում տրվի։
Մանրամասները՝ տեսանյութում