Հասարակություն

Մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչպես նաև ոչ սթափ վիճակում

Մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչպես նաև ոչ սթափ վիճակում

Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Վարորդը դուրս գալով մեքենայից՝ դիմել է փախուստի:

Պարեկները փախուստը կանխելով՝ նրան, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչպես նաև ոչ սթափ վիճակում:

«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական