Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացի է մահացել

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացի է մահացել

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացի է մահացել։

Պարզաբանման համար Radar Armenia-ն դիմեց ՆԳՆ, որտեղից հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Քննչական կոմիտեից էլ ասացին, որ դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և նրա մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն: «Վարույթը նախաձեռնվել է օտարերկրացու մահվան դեպքի առթիվ։ Իսկ թե ինչն է եղել մահվան պատճառը, ինչպես է դա տեղի ունեցել, պարզվում է նախաքննությամբ»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական