Հասարակություն

Հակահրդեհային միջոցառումներին ներգրավված է աշխատանքային 564 խումբ. ՆԳՆ

Հակահրդեհային միջոցառումներին ներգրավված է աշխատանքային 564 խումբ. ՆԳՆ

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները։ 

Օգոստոսի 11-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 564 խումբ, որից 525-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 39-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ։

Իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 1261 փրկարարական ծառայող: ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները 4196 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 4509 պաստառներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական