Հասարակություն

Առաջին անգամ «Ցրված սկլերոզ»-ով պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր

Առաջին անգամ «Ցրված սկլերոզ»-ով պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար: 

Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ը` ստանում է «Օկրելիզումաբ» դեղը: Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:

108 պացիենտ, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ: «Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ պացիենտի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն` 060 808003/ 1413։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական