Հասարակություն

Երևանյան լճի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Երևանյան լճի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Օգոստոսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են Mercedes և Ford մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական