Հասարակություն

Սարատովկայում փրկարարները հեռացրել են մոտ 4 տ անձրևաջուր

Սարատովկայում փրկարարները հեռացրել են մոտ 4 տ անձրևաջուր

Մայիսի 27-ին, ժամը 09։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ անասնագոմից և այգու տարածքից հեռացրել են մոտ 4 տ անձրևաջուր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական