«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ՝ «Լադանիվա» խմբի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը։
«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայում։