Հասարակություն

Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։ 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է  քննարկել  կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող  մի շարք հարցեր:

Վաչե Տերտերյանը նշել է, որ ոլորտում  ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ աղբահանության կազմակերպումն առավել արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի ռեգիոնալ կառավարման սկզբունքով: Այն ենթադրում է մի քանի տարածաշրջանների թափոնների հավաքագրում, տեսակավորում և վերամշակում:

Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ Տերտերյանը խոսել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» մասին, ներկայացրել կատարված աշխատանքները, առկա հնարավորությունները, և առաջարկել ՀԲ-ի ներկայացուցիչներին ավելի մանրամասն ուսումնասիրել տվյալ ծրագիրը և ներկայացնել առաջարկներ: 

Համաշխարհային բանկի քաղաքաշինության ավագ տնտեսագետ  Մարկուս Լիին հետաքրքրվել է Երևան և Գյումրի քաղաքներում աղբահանության կազմակերպման մանրամասներից՝ ցանկանալով համապարփակ պատկերացում կազմել այդ քաղաքներում ոլորտի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը խոսել է  կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Երևանի ունեցած առանձնահատկություններից, միջազգային հաջող փորձերից և մի շարք այլ հարցերից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք  կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական