Հասարակություն

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը

Հունվարի 20-ին լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ 

Այս առիթով Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Տարիներ շարունակ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները դպրոցական ծրագրի մաս են կազմում և ծանոթ են դպրոցականներին: Կարևոր է պահպանել և սերունդներին առավել հասանելի դարձնել նրա թողած գրական ժառանգությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կիսվել է նաև Սիլվա Կապուտիկյանի մասին անձնական հուշերով:

Բանաստեղծի հոբելյանի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ վերահրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» գիրքը:


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական