Հասարակություն

Էնթերփրայզ Արմենիան մասնակցել է Նյու Դելիի միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Էնթերփրայզ Արմենիան մասնակցել է Նյու Դելիի միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Հունվարի 17-ից 19-ը Էնթերփրայզ Արմենիան մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած «Convergence India 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանը ներկայացել է ազգային տաղավարով: 

Ցուցահանդեսի շրջանակում Էնթերփրայզ Արմենիայի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Տաթևիկ Գալոյանը hայկական տաղավարի հատուկ առանձնացված հատվածում ցուցահանդեսի մասնակիցներին և օտարերկրյա ներդրողներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտը և գործարար հնարավորությունները, ինչպես նաև տրամադրել է անհատական խորհրդատվություն օտարերկյա գործարարներին:  

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 2000 գործարարներ ամբողջ աշխարհից՝ ծանոթանալու հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ոլորտներում վերջին զարգացումներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական