Հասարակություն

Ադրբեջանցիները Արավուս գյուղից ոչխար են գողացե՞լ

Ադրբեջանցիները Արավուս գյուղից ոչխար են գողացե՞լ

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։

ՊՆ-ից Radar Armenia-ի հետ զրույցում ասացին, որ առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. «Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել եւս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել: Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական