Հասարակություն

Գավառի մանկատան սաներից 3-ը բռնություն են կիրառել 16-ամյա աղջկա նկատմամբ

Գավառի մանկատան սաներից 3-ը բռնություն են կիրառել 16-ամյա աղջկա նկատմամբ

Հունվարի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառվել է ֆիզիկական ցավ, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Մասնավորապես, մանկատուն են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբերը, որտեղ մանկատան հոգեբանի և դաստիարակի ներկայությամբ՝ մանկատան 16-ամյա աղջիկ սանը հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական