«Հարգելի՛ քաղաքացիներ, այսօրվանից մեկնարկել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների հունվար ամսվա վճարման գործընթացը։
Հայտնում ենք նաև, որ այսօրվանից վճարվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մինչև երկու տարեկան երեխաներին տրամադրվող խնամքի նպաստները ևս, որոնց համար ներկայացված դիմումները բավարարվել են և ուղարկվել վճարման»,- այս մասին ասվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։