Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2023-ին աճել են Հայաստանում պետական պատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ծավալները․
«2023-ին տրամադրվել է հիվանդանոցային բուժօգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861․845 ծառայություն, որը 74․981-ով ավել է 2022-ի ցուցանիշից: Իսկ եթե համեմատենք 2017-ի հետ, այս ծառայություններն աճել են 2,5 անգամ:
Հուրախություն մեզ, 2023-ին գրանցվել է հիմնական հիվանդացության և մահացության հիմնական բեռը կազմող հիվանդությունների մասով մահացության ցուցանիշների նվազում»,- ասել է նա:
Ըստ Ավանեսյանի՝ կարևոր է, որ տարեցտարի նվազի մահացությունը։ Նա խոսել է նաև հիվանդությունների առաջնային հայտնաբերման մասին՝ նշելով, որ այդ դեպքում դրանք չեն բարդանում, չեն հասնում մահացության.
«Վաղ են հայտնաբերվում, որի շնորհիվ լինում են նաև առողջացումներ: Այս միտումը գրանցվել է թե չարորակ նորագոյացությունների, թե սրտանոթային հիվանդությունների, թե շաքարային դիաբետի մասով»,-ասել է նախարարը։