Հասարակություն

«Նախարարությունը հսկում է դպրոցներում բացակայությունները». Ավանեսյան

«Նախարարությունը հսկում է դպրոցներում բացակայությունները». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է համաճարակային վիճակին՝ նշելով, որ դպրոցներում հսկում են բացակայությունները. «Այս պահին դրանք չեն գերազանցում 2%–ը, ունենք գործողությունների հստակ պլան, եթե այդ տոկոսը աճի տենդենց գրանցի»։

Ըստ Ավանեսյանի՝ երկուշաբթի օրվանից կսկսվեն դպրոցներում ֆիլտրման միջոցառումները․ բուժքույրերն աշակերտներին առավոտյան առաջնային զննման կենթարկեն և ախտանիշների դեպքում տուն կուղարկեն։

Ավանեսյանը նշել է, որ սուր-շնչառական վարակների դեմ պայքարի լավագույն միջոցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատվաստվելն է, և Հայաստանում միշտ պատվաստանյութերը եղել են հասանելի։

Նախարարն անդրադարձել է նաև Քովիդի պատվաստանյութերին՝ նշելով, որ դրանց գնման գործընթացը մեկնարկել է դեռ ամիսներ առաջ. «Սակայն մի քանի շրջափուլով պատվաստանյութի առաջարկ չի եղել։ Վերջին մրցույթի արդյունքով մասնակից կա, շուտով կկնքվի պայմանագիր, և քովիդի դեմ պատվաստանյութը կլինի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական