Հասարակություն

ՀԱԷԿ-ին է մատակարարվել շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը

ՀԱԷԿ-ին է մատակարարվել շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության «ES Group Europe» ընկերության կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել հատուկ պատվերով պատրաստված շարժական դիզել-գեներատորային կայանքի (ԴԳԿ) լրակազմի առաջին խմբաքանակը: 

Աջակցությունն իրականացվում է Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո ՀԱԷԿ-ում անցկացված եվրոպական մեթոդոլոգիայով սթրես-թեստի միջոցառումների կատարման շրջանակներում և ուղղված է ատոմակայանում հնարավոր միջուկային և ռադիոլոգիական վթարային իրավիճակներին պատրաստվածության բարձրացմանը: ԴԳԿ ամբողջ լրակազմի մատակարարման ավարտից հետո այն էապես կբարձրացնի ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական