Հասարակություն

Մեքենան առանց ԱՊՊԱ շահագործելու տուգանքը կնվազի. օրինագիծ

Մեքենան առանց ԱՊՊԱ շահագործելու տուգանքը կնվազի. օրինագիծ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, առաջարկվում է առանց պարտադիր ապահովագրման պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է 100 000 դրամի չափով պատասխանատվություն:

Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից: Քաղաքացին ԱՊՊԱ պայմանագիր է կնքում, վճարում ոչ թե 100 000 դրամ, այլ տուգանքի 25 տոկոսը (25 000 դրամ): 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական