Շիրակի մարզի մի խումբ ուսուցիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության մոտ։ Ուսուցիչները դժգոհում են ատեստավորման կարգից։
Նրանք ասել են, որ կառավարությունը կարող էր հետաձգել ատեստավորման կարգի կիրառումը՝ իրենց թույլ տալով առանց նախապայմանի շարունակել աշխատել.
«Այսօրվա դրությամբ մեր ամբողջ աշխատանքը զրոյացրել են․ անպատիվ ու վիրավորական է։ Ես գյուղում եմ ապրում, էնքան վատ եմ զգում, որ ասում են՝ գնացել է, անգրագետ է, չի կարողացել ատեստավորումն անցնել, աշխատանքից ազատել են»,- լրագրողների հետ զրույցում նշել է բողոքի ակցիայի մասնակից ուսուցչուհիներից մեկը։
Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչները միջին մասնագիտական կրթություն ունեն։ Տարիներ առաջ ընդունված օրենքով նրանք պետք է բարձրագույն կրթության դիպլոմ ունենան՝ դպրոցում դասվանդելու համար։ Այս տարի նախարարությունը նրանց առաջարկել է մասնակցել կամավոր ատեստավորման։ Հիմա նրանք մասնակցել են ատեստավորմանն ու չեն հավաքել անհրաժեշտ միավորներ։