Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան է՝ 3-7 մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ։

Երևանում հունվարի 8-ին և 9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական