Միջազգային

Աշխարհի ամենամեծ միջուկային շինհրապարակը

Աշխարհի ամենամեծ միջուկային շինհրապարակը

Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնելու թույլտվություն է ստացել թուրքական իշխանություններից։

«Աքքույու» ԱԷԿ-ը ոչ միայն Թուրքիայի առաջին ատոմակայանն է, այլև այս պահին աշխարհում ամենամեծ միջուկային շինարարության օբյեկտը։ Միաժամանակ կառուցվում է 4 էներգաբլոկ՝ ռուսական ամենաժամանակակից VVER-1200 ռեակտորներով։ Յուրաքանչյուր ատոմային էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ռուսական կողմից։ Նախագծումը, շինարարությունը, սպասարկումը և շահագործումը կիրականացնի Akkuyu Nuclear ընկերությունը, որի մեծամասնության բաժնետերը Росатом–ն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական