Հասարակություն

ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող հայերին է փոխանցել ընտանիքների ուղարկած փաթեթները

ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող հայերին է փոխանցել ընտանիքների ուղարկած փաթեթները

ԿԽՄԿ-ից հաստատում են, որ տեսակցել են Բաքվում պահվող հայ անձանց։

«Կարմիր խաչի» միջազգային կոմիեի ներկայացուցիչները դեկտեմբերին Բաքվում հերթական անգամ տեսակցել են բոլոր պահվող հայերին»,- այս մասին Radar Armenia-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

«Համաձայն ԿԽՄԿ-ի ընթացակարգերի՝ տեսակցությունների շրջանակներում հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքների հետ։

Նույն այդ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ-ն պահվող անձանց է փոխանցել նրանց ընտանիքների կողմից պատրաատված փաթեթներ։ Փաթեթների փոխանցումը համաձայնեցվել է պահվող կողմի իշխանությունների հետ։ Դրանք ներառում են անձնական իրեր»,- հայտնել է Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ «Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդիպել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական