ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցական ավարտական քննություններին՝ ասելով, որ դրանք ոչ թե պետք է կրթական համակարգի ձևախեղման բերեն, այլ որակական փոփոխությունների.
«Սա կրթություն չի, և մենք դա պետք է ընդունենք։ Դրա համար փոխում ենք քննությունների ձևաչափն այնպես, որ ոչ թե անգիր չկարողանան, այլ՝ պետք չլինի անգիր անել, ետ վարժվեն անգիրի սովորությունից։ Հիմա էսսեն այդ ձևերից մեկն է, երբ երեխաները վերցնում են թեման ու դրա շուրջ հետազոտական աշխատանք անում»։