Հասարակություն

Սևանա լճից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց

Սևանա լճից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները։ Այս մասին հաղորդում են ՇՄ նախարարությունից։

Դեկտեմբերի 18-ին  «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի և  Ջրային պարեկային ծառայության կողմից համատեղ  իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճին հարակից բնակավայրերի ափամերձ  հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց։ Միջոցառումները շարունակվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական