Հասարակություն

Շենքի մուտքերից մեկի բետոնե ծածկը պոկվել և ընկել է

Շենքի մուտքերից մեկի բետոնե ծածկը պոկվել և ընկել է

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20:45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 204 շենքի մուտքերից մեկի բետոնե ծածկը պոկվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ շենքի 3-րդ մուտքի բետոնե ծածկը (մոտ 3 քմ) պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. տուժածներ չկան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական