Հասարակություն

Ֆրանսիայի պատվիրակությունն Արարատի մարզում միացել է ԵՄ դիտորդներին

Ֆրանսիայի պատվիրակությունն Արարատի մարզում միացել է ԵՄ դիտորդներին

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Այս մասին գրված է ԵՄ առաքելության X-ի էջում։

«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- ասված է գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական