ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր մարզպետերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
Քննարկման ժամանակ հիմնականում անդրադարձ է կատարվել ճանապարհային ցանցի կառավարման նոր համակարգին։ Հետագայում արդեն մարզպետարանները պետք է նույն համակարգով վերահսկեն ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկման աշխատանքները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ճանապարհների ձմեռային սպասարկմանն ընդառաջ կազմակերպչական բնույթի հարցեր։