Բաքվում այսօր տեղի կունենա առևանգված երկու հայ զինծառայողների դատական գործով նախնական նիստը:
Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին առևանգել էին մայիսի 26-ին Շիկահողի միջդիրքային հատվածից։ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես դիվերսանտներ, որոնք իբր ձերբակալվել էին Ադրբեջանի սահմանը խախտելու փորձի ժամանակ:
Հիշեցնենք, Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ կամազով սնունդ ու ջուր էին տարել մարտական հենակետեր, հետո արդեն գտնվեց նրանց մեքենան։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբն է հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։