ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Անդրեասյանն ազատվել է ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Կարեն Անդրեասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կարեն Անդրեասյանին առաջադրել է ԲԴԽ անդամի պաշտոնում։