Միջազգային

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է հայ ռազմագերիների գնդակահարությունը

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է հայ ռազմագերիների գնդակահարությունը

Հունաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։

«Չափազանց ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի ենթարկելու տեսագրություններից։

Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողություններն ու կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ երաշխավորելով, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է Հունաստանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական