Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը պատահաբար մեղու է կուլ տվել առողջապահական խնդիրների վերաբերյալ իր մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է CNBC News-ը՝ հավելելով, որ կարճ ժամանակ անց պաշտոնյան սկսել է հայհոյել՝ բողոքելով, որ միջատն անընդհատ բզբզում է իր ներսում։
«Հիմա այս տեսահոլովակը նորից ու նորից կպտտվի համացանցում, ևւ ծիծաղը կլինի ծովից ծով...։ Անիծյալ, այն մխրճվեց իմ կոկորդում: Ինչպես է այս փոքրիկը հասել այնտեղ», - ասել է Ֆորդը ելույթի ընթացքում: