Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նա շեշտել է, որ իրենց երկրում 100 հազար հայ է ապրում, Թուրքիայի քաղաքացի հայեր կան, քաղաքացու կարգավիճակ ունեցողներ կան:
Թուրքական TRT հեռուստաընկերության եթերում Էրդողանը նշել է. «Ի սկզբանե մեր կարմիր գիծն Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, եթե Ադրբեջանի հարցը սկսի լուծվել, մեր դռները կբացենք։ Սակայն արդեն բացի խոսքից, սպասում ենք, որ Հայաստանը հստակ քայլեր կանի: Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված: Ի վերջո մեր երկրում 100 հազար հայ է ապրում, Թուրքիայի քաղաքացի հայեր կան, քաղաքացու կարգավիճակ ունեցողներ կան: Սա այս գործընթացին մեր մոտեցումն է ցույց տալիս: Մենք Հայաստանի հետ մեր մոտեցումը մշակում ենք Ադրբեջանի հետ համակարգված ձևով»,-հայտարարել է Էրդողանը։