«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր առավոտյան անհնազանդության ակցիա են իրականացրել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում՝ խափանելով աշխատանքները։
«Երիտասարդական» կայարանում նստելով վագոնների դռների միջև՝ փորձել են խոչընդոտել գնացքի աշխատանքը: Նրանց քայլերը, սակայն, հարուցել են մետրոյից օգտվող քաղաքացիների դժգոհությունը։ Արդյունքում՝ վիճաբանություն է առաջացել այդ պահին մետրոյից օգտվող քաղաքացիների և անհնազանդություն իրականացնող երիտասարդների միջև:
Միջադեպերը կանխել են ոստիկանության աշխատակիցները, որոնք ավելի ուշ բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակցի: